Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լուչիանո Պավարոտիին նվիրված երկու թանագարան է բացվել

Լուչիանո Պավարոտիին նվիրված երկու թանագարան է բացվել
24.07.2015 | 11:37

Պավարոտիի հիմնադրամը հայտարարել է երգչի հայրենիքում՝ Մոդենայում գտնվող նրա տանը հուշահամալիրի բացման մասին: Այցելուների համար հասանելի են 12 սրահներ, որոնք տեղակայված են չորս հարկերում: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ արտիստի թատերական հագուստների հավաքածուի հետ, որը հավաքվել է 40 տարի: Կկարողանան դիտել նրա համերգների և ներկայացումների տեսագրությունները, այցելել Պավարոտիի ձիարշավարան:
Գրեթե միաժամանակ իր դռներն է բացել թանգարան-ռեստորան Միլանում՝ նույնպես նվիրված Պավարոտիին: Տուրիստական նոր օբյեկտի բացումը կապված է հյուսիսային մայրաքաղաքում Համաշխարհային ցուցադրության անցկացման հետ։

Դիտվել է՝ 678

Մեկնաբանություններ